ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արատավոր համակարգը պիտի քանդվի

Արատավոր համակարգը պիտի քանդվի
05.11.2024 | 16:17

Նիկոլ Փաշինյանը գալիս էր արատավոր համակարգը քանդելու, բայց քանդեց պետությունը, քանի որ ինքը ևս համակարգի ներսում ծրագրված գործիք էր: Գուցե առանց դրա հնարավոր չէր քանդել համակարգը, բայց ինքը քանդում է և զուգահեռաբար վերակառուցելու հնարավորություններն էլ հետն է ոչնչացնում, քանի որ գործում է արդեն թշնամական ծրագրի ներսում:

Ասածս ինչ է, սրա ֆոնին համակարգը պահողները գիտակցաբար կամ անգիտակցաբար օգնում են Նիկոլին, քանի որ նրան հաջողվում է քանդել պետությունը հենց այն բանի հաշվին, որ համակարգն արատավոր էր, բազմաթիվ սխալներով և թերություններով էր կառուցված: Հետևաբար, արատավոր համակարգն ավելի արագ պիտի քանդվի, քան պետությունն ամբողջապես, հակառակ դեպքում՝ ինքնաոչնչացման ծրագիրը գործի է դրված:

Համակարգը պիտի քանդվի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5279

Մեկնաբանություններ